Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աշոտ Փիրումյանին վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը
և Աշոտ Փիրումյանի դիմումը՝
1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝
06-13-Ղ3-1)։

2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է որոշման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել