Tert.amLife-ը գրում է.

Դեռ մանկուց բոլոր ճանապարհները Սրբուկին տարել են դեպի երաժշտություն, հստակ քայլերի սկիզբը դրվեց «X-Factor» հեռուստանախագծով, Ուկրաինայի «Ձայնը» նախագիծը ամրապնդեց նրա քայլեր, հաջորդ քայլը դարձավ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում հայաստանը ներկայացնելը։ Նախագծերի միջակայքում, իհարկե, մեծ և բարդ ճանապարհ է եղել։

Tert.am Life–ը Սրբուկի հետ զրուցել է անցած ուղու, հիասթափությունների և պայքարի մասին։

«Ինձ համար երաժիշտ լինելն ամենաուժեղ մասնագիտությունն է։ Հայրս ուզում էր, որ իրավաբան դառնայի, բայց բոլոր ճանապարհներն ինձ տարան երաժշտական ոլորտ։ Այդ ճանապարհի ընթացքում ես հասկացա, որ կարևորը մարդ մնալու արվեստն է։ Շատերը կորցնում են իրենց մարդկային արժեքները, հասկանում ես, որ շատ դժվար է այս ոլորտում ընկերներ ունենալ, եթե այս ոլորտում ձեռք ես բերում եզակի ընկերների, նրանք մնայուն են»,- ասաց նա։

Սրբուկի խոսքով՝ շոու բիզնեսում լինելն ավելի է հասունացնում մարդուն, քանի որ շատ են դժվարություններն ու հիասթափությունները։ Նա նկատեց, որ Ուկրաինայի «Ձայնը» նախագծին մասնակցելու ընթացքում շատ էին ոգևորող արձագանքները, իսկ երբ Հայաստանը ներկայացնում էր «Եվրատեսիլ»–ում, բախվել է հիասթափությունների։ «Եվրատեիլի» ժամանակ եզրափակիչ չանցնելը նրա վրա ծանր է անդրադարձել։

«Ինձ շատ են դավաճանել, շատ հարվածներ եմ ստացել տարբեր մարդկանցից, լսարանից նույնպես։ Այսպիսի մի խոսք կա՝ հաղթանակը բոլորինն է, պարտությունը՝ մեկինը»։ Ես դա զգացել եմ իմ մաշկի բոլոր բջիջներով։ Մեր երկրում շուտ են մոռանում տվյալ արտիստի լավը, հիշում են միայն վատը, որն ավելի թարմ է։ «Եվրատեսիլից» հետո ես շատ ընկերներ կորցրեցի և հասկացա, որ նրանք իմ կողքին էին, երբ ես հաջողություններ ունեի և սիրված էի։ Դժվար է բարձրանալ բեմ, երբ կորցրել ես ծնողիդ, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում, բացի քո ընտանիքից և հարազատ մարդկանցից, դու ուղղակի երգչուհի ես և անում ես քո պարտականությունը»,- ասաց Սրբուկը, ով «Եվրատեսիլին» մասնակցելուց առաջ կորցրել էր հորը։

Երգչուհու խոսքով՝ հոր կորստից հետո հոգեբանական ապրումներն ու լարվածությունը ազդել էին ձայնալարերի վրա, մինչև «Եվրատեսիլին» ելույթ ունենալն ունեցել է խնդիրներ, որոնց պատճառով իրեն արգելել են երգել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել