Hraparak.am-ը գրում է.

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, որը ծնունդով Սուրենավան համայնքից է (Սուրենավանը Երասխի հարևանությամբ է գտնվում), հարցրինք, թե երբ են Երասխի բնակիչները տեսնելու խոստացված «Ապագա կա ապագա»-ն։

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանցիները կրակակոծում են Երասխ համայնքն ու Գեղարքունիքի մարզի Սոթքի դիրքերը։ Երասխ համայնքում վերջին ընտրությունների ժամանակ 353 քվեարկածներից 266-ը ընտրել է ՔՊ-ին,  23-ը՝ «Հայաստան» դաշինքին, 19-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին։

- Պարոն Աղազարյան, այն ապագան, որ խոստացել էիք, ե՞րբ են Երասխի բնակիչները տեսնելու։

- Այսօր են իրենք տեսնում։

- Այս ապագա՞ն էիք իրենց խոստացել։

- Չէ, այս ապագան չէինք խոսք տվել, խոստացել էինք այն ապագան, որ թշնամուն մենք միշտ էլ պիտի հակազդենք և պաշտպանենք մեր քաղաքացիների ազատությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Չի՞ արվում։

- Հիմա սա պաշտպանե՞լ է։

- Մի րոպե, չի՞ արվում (Աղազարյանը զայրացավ)։

- Չէ, չի արվում։

- Ուրեմն մենք խոսելու բան չունենք,- ասաց Աղազարյանը և անջատեց հեռախոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել