ArmLur.am-ը գրում է.

Սևանա լճի մակարդակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.75մ (18.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ից:

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.175մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը, մայիսի 25-ից հուլիսի 18-ը ներառյալ, 119.182մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.675մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 18-ը ներառյալ՝ 129.686մլն. մ³:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել