Հոկտեմբերի 27-ը երբեք էլ չի բացահայտվելու։ Պարզ պատճառով՝ դրա պատվիրատուն ողջ «քաղաքակիրթ» աշխարհն էր։ նաիրին գործիք էր, ինչպես և գործիք ա նիկոլը։ Արցախյան այս վերջին պատերազմի հանգամանքներն էլ չեն բացահայտվելու, որովհետև սա ևս «քաղաքակիրթ» աշխարհի պատվերն էր։
Վազգեն Սարգսյանը 3 մատի կոմբինացիա էր ցույց տվել «աշխարհին», երբ վերջիններս ցանկանում էին Արցախի ու Հայաստանի քթի տակով բաքու-Թբիլիսի-ջեյհան նավթամուղն անցկացնեին։ Այն ժամանակ բարքերն այլ էին և Վազգենին սպանեցին։ Սպանեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ 1999թ. նոյեմբերի 18-ին Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները Ստամբուլում ստորագրեցին համաձայնությունների փաթեթ՝ բաքու-Թբիլիսի-ջեյհան նավթամուղ կառուցելու մասին: Շինարարությունը սկսվեց 2002թ. սեպտեմբերին եւ ավարտվեց 2006-ին։ Այսօր այդ նավթամուղը 11 սեփականատեր ունի։ Գիտե՞ք որ երկրների ընկերություններն են դրանք. ադրբեջան, ԱՄՆ, Ճապոնիա, Իտալիա, Ֆրանիսա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա։
2018-ին ևս աշխարհը որոշեց Հայաստանի ու Արցախի հաշվին առևտուր անել, ճանապարհներ բացել, տարածաշրջանը կիսել։ Սերժ Սարգսյանը փորձեց մանևրել, բայց չկարողացավ։ Հիմա բարքերն այլ էին, ու նրան ոչ թե սպանեցին, այլ գահընկեց արեցին, իշխանության բերելով ժողովրդավար ու ժողովրդասեր մի անհայրենիքի, ով 2 աման լափի դիմաց պատրաստ էր սիրով ստորագրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք լինելու էին ի վնաս Հայաստանի ու Արցախի և ի օգուտ ողջ «քաղաքակիրթ աշխարհի»։
Սա գրում եմ նրա համար, որ ամեն անգամ չասեք՝ «Հայաստանում մի տղամարդ չկա՞ դրան գլխից խփի»։ Տղամարդ կա, բայց էդ տղամարդը չի կարա գլխից խփի մեկին, ում ողջ աշխարհն ա պաշտպանում։
Վազգենը ողջ չի, որովհետև նա չհամաձայնվեց Հայաստանն ու Արցախը առևտրի առարկա դարձնել։
Սերժ Սարգսյանն իշխանության չի, որովհետև նա չհամաձայնվեց Հայաստանն ու Արցախը առևտրի առարկա դարձնել։
նիկոլը 5000 զոհից ու Արցախի կորստից հետո էլ ողջ ու առողջ իշխանության ա, փորն էլ օր օրի մեծանում ա, որովհետև համաձայնվել ա վաճառել Հայաստանի ու Արցախի շահը՝ 2 աման լափի դիմաց։
Սա է ողջ ճշմարտությունը քաղաքակիրթ աշխարհի, Արցախի ու Հայաստանի շահերի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել