Tert.am-ը գրում է.

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո  Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

Համապատասխան գրառումը պաշտոնյան արել է իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:

«Խորը մտահոգիչ զարգացումները շարունակվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին: Կրկնում ենք  զսպվածության, ուժերի տարանջատման և սահմանային հարցերով առանց նոր կորուստների կառուցողական երկխոսության մեր կոչը: Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին»,-գրել է Կլաարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել