«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել