Ամերիկացի էկոլոգները հայտնաբերել են , որ անգամ մեկ ծառը կարող է առավել հարարավետ միկրոկլիմա ստեղծել։

Շոգ ամառային օրվա ընթացքում քաղաքներում լավագույն վայրերը անտառային այգիներն են։ Ծառերի տակ ջերմաստիճանն էապես ցածր է՝ շնորհիվ ստվերի և տերևների արձակած խոնավության։

Մեկ շոգ օրվա և հաջորդող գիշերվա ընթացքում գիտնականների խումբը հավաքել է օդի ջերմաստիճանի ավելի քան  70,000 ցուցիչ Վաշինգտոնի տարբեր հատվածներում։ Այն փողոցներում, որտեղ գոնե մի քանի ծառ կար, երեկոյան շատ ավելի հով է եղել։ 

Անգամ երբ արևը լիովին մայր էր մտել և ստվերը դադարել էր էական դեր ունենալ, ծառերով լի շրջաններում գիշերը ջերմաստիճանն ավելի նվազ է եղել։ Իսկ անտառային այգիներում օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը 1,8 աստիճանով ցածր է եղել։ 

Ցերեկը 15 մ բարձրություն ունեցող մի ծառը 14 մետրանոց ստվեր է ստեղծել։ Երեկոյան նույն ծառի ստվերը հասել է 56 մետրի։ Փաստացի դա նշանակում է, որ օրվա վերջին մեկ ծառը մեծ օգուտ է տալիս ամառվա տապին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել