Փաշինյանն ուզում է ազատվել նաեւ հարմարվողական Ատոմ Ջանջուղազյանից, սակայն ֆինանսների նախարարի թեկնածու չեն գտնում։ Ինքը՝ Ջանջուղազյանը, խուսանավեց եւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կոռեկտ չէ իր մնալ-չմնալու մասին հարց տալը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը կվերանշանակվեն։ Արդարադատության նախարար կդառնա փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ԱԺ-ից տեղափոխվեց գործադիր եւ նախօրեին Հ1-ի եթերում էր։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծես ՊԵԿ է վերադառնում, որտեղ աշխատել է 2018-19 թթ․՝ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել։ Փոխվարչապետ կվերանշանակվի Մհեր Գրիգորյանը, մյուս փոխվարչապետը կլինի Սուրեն Պապիկյանը, ում ենթակայությանը կհանձնվեն մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները։ Նաեւ այդ պատճառով Ռոմանոս Պետրոսյանը, ով փոխարինելու էր Պապիկյանին, հակված չէ ղեկավարել գլխատված նախարարությունը՝ հնարավոր է նոր ՆԳ նախարարությունը ղեկավարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել