Armenpress.am-ը գրում է․

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 18 194 թեստավորում, հայտնաբերվել է վարակի 848 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgian-ն:

Կորոնավիրուսի տարածումից ի վեր Վրաստանում գրանցվել է 388 հազար 329 դեպք:

Covid-19-ի առաջացրած բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 15 մարդ, համաճարակի սկզբից ի վեր ՝ 5 հազար 566-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարել է 1231 մարդ, համաճարակի սկզբից ի վեր՝ 366 հազար 250-ը:

Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը դեռ Թբիլիսիում է, վարակվածների թիվն աճում է Աջարիայում, որտեղ հանգստացողների հոսք կա: Հաստատված 848 նոր դեպքից 487-ը գրանցվել է Թբիլիսիում, 94-ը՝ Աջարիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել