Armsport.am-ը գրում է.

Հուլիսի 17-18-ը Չեխիայի Պրահա քաղաքում անցկացվել է երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել է 383 ձյուդոիստ 32 երկրից։

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է հետևյալ կազմով.

Անդրեյան Աշիկ 60կգ
Իսրաելյան Յուրի 60կգ
Ներսեսյան Երվանդ 60կգ
Ավեդիսյան Արսեն 73կգ

Երվանդ Ներսեսյանը գրավել է 5-րդ տեղը /Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ Անտոն Բաբայան / , իսկ Ավեդիսյան Արսենը՝ 7-րդ տեղը / Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ Վահե Թորոսյան/։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել