Armeniasputnik.am-ը գրում է.

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարժել է Instagram–ի իր բաժանորդների հետաքրքրությունը լուսանկար հրապարակելով, որին կից խորհրդավոր գրառում է արել։

Պորտուգալացին հրապարակել է «Ռոլս–Ռոյսի» ֆոնին իր լուսանկարը, որին կից գրել է.

«Որոշում կայացնելու օր»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Cristiano Ronaldo (@cristiano)

Ավելի վաղ հայտնել էին, որ «Յուվենտուսն» ուզում է Ռոնալդուի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2023 թվականը։  Նոր պայմանագրի պայմանների համաձայն` Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը նվազել է` 31 մլն–ից դառնալով 20 մլն եվրո։

Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում Իտալիայի առաջնության նախորդ խաղաշրջանում 29 գոլ է խփել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել