Shamshyan.com-ը գրում է.

Հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 21:30-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել