Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:

Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել: Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի և Նոր Հաճնի բաժանմունքների ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել