Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  52-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ  անչափահաս տղան տանը կտրել է երակները և տան դուռը չի բացում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն:  Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հոգեբանական խումբը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները: Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է դուռը բացել ու պարզվել է, որ տանը 15-ամյա տղան, գտնվելով նյարդային վիճակում, խոհանոցային դանակով վնասել է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Օպերատիվորեն ժամանել է նաև  բժիշկների հերթապահ խումբը, որոնց շնորհիվ էլ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել