ArmLur.am-ը գրում է.

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 17-ին, ժամը 23։55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․), այնուհետև կայանած «Scania» մակնիշի բեռնատարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել