Armeniasputnik.am-ը գրում է.

Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դուստրը՝ Նաջիբուլլա Ալիխիլին, առևանգվել է Իսլամաբադում, նրան խոշտանգել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աֆղանստանի ԱԳՆ-ին։

Գերատեսչությունում ընդգծել են, որ աղջկան առևանգել են տան ճանապարհին, նաև նշվում է, որ նրան դաժան կտտանքների են ենթարկել: Այս պահին Նաջիբուլան գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Վճռականորեն դատապարտելով նողկալի արարքը՝ պաշտոնական Իսլամաբադը խոր մտահոգություն է հայտնել դիվանագետների, նրանց ընտանիքների անդամների և Պակիստանում աֆղանական դիվանագիտական առաքելությունների ու հյուպատոսության աշխատակիցների անվտանգության համար:

Աֆղանստանի ԱԳՆ-ն դիմել է Պակիստանի կառավարությանը՝ կոչ անելով սկսել առևանգողների որոնումները և նրանց պատասխանատվության ենթարկել: Գերատեսչությունում նաև կարծում են, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար այնպես, ինչպես պահանջում են միջազգային նորմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել