keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչպես էր DJ Vakcina-ն բռնության ենթարկվում նախկին ամուսնու կողմից. ի՞նչ հարաբերություններ ունի նրա հետ այժմ

visibility 1718 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է.

Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina) այն հայտնիներից է, ով երբեք չի խուսափել իր անձնականը և դրանում առկա խնդիրները բարձրաձայնելուց: Արուսիկը մշտապես նշում է, որ այդ ամենի մասին բարձարաձայնելը նաև իր պարտականությունն է համարում, քանի որ ինքը հանրային մարդ է, և դրանով կարող է օգնել և օգնել է ֆիզիկական բռնության ենթարկվող կանանց:

Արուսիկի կյանքում, կարծես թե, դրական փոփոխություն էր եղել. նրա կյանքում հայտնվել էր մեկը, ում հետ Արուսիկը երջանիկ էր, սակայն շատ հազվադեպ էր խոսում այդ մասին, իսկ վերջին շրջանի հարցազրույցներում առհասարակ չէր խոսում անձնականի մասին և լուսանկարներ չէր հրապարակում ընտրյալի հետ:

Ըստ Starnews-ի ունեցած տեղեկությունների՝ Արուսիկի կյանքում այս անգամ էլ ամեն ինչ հարթ չի ընթացել. նա և ընտրյալը բաժանվել են:

Հիշեցնենք, որ Արուսիկ Մկրտչյանի ամուսինը՝ Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, պարբերաբար բռնության էր ենթարկում Արուսիկին և նրա 2 երեխաներին, որոնցից մեկի կենսաբանական հայրն ինքն էր: Արուսիկի խոսքով՝ հանուն երեխաների ինքը համբերում էր, սակայն ամուսնալուծությունից հետո, կարծես թե, ամեն ինչ կարգավորվել է:

«Ինձ համար ամենակարևորը երեխաներիս հոգեվիճակն է ու նրանց հոգեբանությունը, որպեսզի այն չխեղաթյուրվի, անգամ եթե ես լինեմ միայնակ, դժվարությունները հաղթահարեմ միայնակ, սակայն ունենամ ավելի առողջ ընտանեկան միջավայր: Միգուցեր շատ մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք թերարժեք ընտանիք ենք, բայց ինձ համար այն լիարժեք է: Համեմատած մյուս ընտանիքների հետ՝ մեր ընտանիքում շատ ավելի լավ մթնոլորտ է:Մենք պահում ենք ծնող-երեխա հարաբերությունները, և ամեն ինչ, կարծես թե, ստաբիլացել է»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Արուսիկը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝