Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում Մի-2 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքը:

Ինչպես նշում է iz.ru-ն, վարչության տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է Նիկոլաևի շրջանում. գետնին հարվածելուց այն հրդեհվել է: Զոհվել են օդաչուն և նրա օգնականը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել