Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն հույսերը չի կորցնում հարձակվող Կիլիան Մբապեին թիմում պահելու հույսերը. նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամառ:

Marca-ն հայտնում է, որ ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին չափազանց շահավետ պայմանագիր առաջարկել, որի պայմաններով նա այնքան կվաստակի, որքան Նեյմարը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, բրազիլացին տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ է ստանում՝ առանց հարկերի և բոնուսների:

Այդուհանդերձ, Մբապեն առաջվա պես կարծում է, որ պետք է հեռանալ ՊՍԺ-ից: Ֆրանսիացին կարծում է, որ չի կարողանա իր ողջ ամբիացիները իրականացնել այս թիմում: Այս դեպքում փողը Կիլիանի համար երկրորդական դեր է խաղում:

Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, իսկ մինչ այդ պաշտպանել է «Մոնակոյի» գույները: Ավարտված մրցաշրջանում հարձակվողը 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել