Armeniasputnik.am-ը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Համապատասխան հրամանագրերը հրապարակել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ներսեսյանը նշանակվել է երեք տարի ժամկետով, նրա նստավայրը լինելու է Լոնդոնը։

Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան է աշխատել երեք տարի։

Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ.-ի հոկտեմբերին։

Նշոնք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնից հետ է կանչել նաև Ձյունիկ Աղաջանյանին, որը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Աղաջանյանին առայժմ նոր պաշտոնում չեն նշանակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել