Թեև արդեն տևական ժամանակ է՝ հաղորդավարուհի, դերասանուհի Ինգրիտ Կոկչյանն էկրաններին չէ, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:
Դերասանուհի Ինգրիտ Կոկչյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հիվանդանոցից տեսանյութով, որին կից նշել է. «Ընկերներիցս մարդիկ կա՞ն էլի, որ թունավորվել են:
Ասում են՝ ինֆեկցիոնը լցված է երեխաներով, ում զանգում եմ՝ սրտխառնոց, սիմպտոմներ, բայց պաշտոնական տեղեկություն չկա....»:
Տեսանյութի մեկնաբանություններում մտերիմները դերասանուհուն առողջություն են մաղթել և հարցրել են՝ ինչն է հիվադնանոցում հայտնվելու պատճառը: Ինգրիտը պատասխանել է նրանց՝ նշելով, որ հավանաբար թունավորվել է ջրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել