Tert.am-ը գրում է.

Բելգիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

«Իշխանությունները հաստատել են 11 մարդու մահը, երեք փրկարար, որոնց նավակը շրջվել է ցեխային հոսքի մեջ, անհայտ կորած են համարվում», - ասված է նյութում:

Ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի մակարդակի բարձրացմանը: Լիմբուրգում մեկ օրում տեղացել է 130 մմ տեղում, Լիեժ նահանգում՝ 150 մմ:

Իշխանությունները հայտնում են, որ ներկա դրությամբ Բելգիայի հարավային մասում գտնվող քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասնում է 50-60 սմ-ի, որոշ տեղերում՝ մեկ մետրի: Տարերքը ոչնչացրել է ավելի քան 20 տուն: 

Image

Image

Image

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել