«Գորիսում 2 օր առաջ ներկա և նախկին մարզպետների որդիների միջև տեղի ունեցած զինված բախման դեպքով քրեական գործ է հարուցվել, 2 հոգի տուժող է ճանաչվել, սակայն ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ մեկը ձերբակալված չէ։ Մինչդեռ ամբողջ Սյունիքը գիտի, թե ովքեր են զինված «ռազբորկայի» մասնակիցներն ու կրակողները։ Բանն այն է, որ գլխավոր դերակատարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, որն ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել՝ վիրավորելով 2 հոգու։ Ըստ սյունեցիների, նա նույնպես վիրավոր է, սակայն բուժօգնության համար չի դիմել, թաքնված է։

Հիմա իրավապահները ձգտում են նրան ջրից չոր դուրս բերել, թեև տուժողներից մեկը կոմայի մեջ է, և վիճակը շատ ծանր է։ Փոխարենը իրավապահները ջանասիրաբար բերման են ենթարկում և կալանավորում Սյունիքի համայնքապետերին։ Ընդ որում՝ Մեղրիի, ապա Գորիսի քաղաքապետերին՝ նույն սցենարով, խաբեությամբ։ Ասում են՝ մի քիչ սպասեք մոտակայքում, քննիչը չկա, ապա դիմակավորված անձինք հայտնվում են, գետնին տապալում և ձերբակալում իրենց համայնքում հարգանք վայելող, կռված հերոսներին։ Եվ երկիրն այսպես կամաց ընկղմվում է իրավական «բեսպրեդելի» մեջ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել