Տարրական ցինիկ պետք է լինել, որ այսպիսի հայտարարություն անել...
Մեկը, ով գալով իշխանության ուղղակի տապալեց բանակցային գործընթացը, որը սկսել էր սեփական կետից և բանակցում էր այն ինչ կցանկանար, որի հետևանքը եղավ աղետաբեր պատերազմը Հայաստանի և Արցախի համար, որի արդյունքում մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ քանակությամբ գերեվարվածներ և անհետ կորածներ, Աևցախի տարածքի 75 տոկոսի կորուստ և վարկանիշի անկում, զառանցում է խաղաղ զարգացման դարաշրջանի բացման մասին` ընդունելով, որ երկիրը մինչև հիմա "սխալ" է ղեկավարել և տարել է կործանման...
Նիկոլ Անհողը շատ է հպարտանում ԱԺ արտահերթ ընտրություններում ստացած ձայներով` մոռանալով, որ դրսում դա ոչ մեկին չի հետաքրքրում և ինքը "դրսում" շարունակում է մնալ կապիտուլյատն և թուրքի դեմ ծնկած գործիչ, որը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած Իլհամ Ալիևի հետ, էլ չեմ ասում բանակցել արտերկրյա պետությունների լիդերների հետ...
Նիկոլի մոտ լկտիությունն անսահմանափակ է.խաղաղ զարգացման դարաշրջանի մասին հայտարարություններ անող դավաճան Նիկոլին հիշեցնեմ, որ կապիտուլյացիայի ստորագրումից հետո ադրբեջանցիները գերեվարել են հարյուրից ավել մեր զինվորականների(վերջին երկուսը գերեվարվել են երեկ Սև լճի մոտ), մի քանիսին սպանել են (վերջին դեպքը երեկ էր տեղի ունեցել Երասպավանում),գրավել է Արցախի և Հայաստանի որոշ տարածքներ, հազարավոր ձեռներեցնեն փակել են սեփական բիզնեսները, առաջին անհրաժեշտության սպրանքների գները կտրուկ աճել են, ներդրողները լքում են երկիրը, իսկ 2021թ֊ի առաջին վեց ամիսներին Հայաստանը լքել է 138 հազար մարդ...
Սա է Նիկոլ Անհողի պատկերացումները խաղաղ և զարգացող Հայաստանի մասին..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել