Armenpress.am-ը գրում է.

Առնվազն 19 մարդ Է զոհվել հեղեղման հարուցած հետեւանքներից Գերմանիայի արեւմուտքում: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տեղեկատվությամբ՝զոհերի մարմինները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի եւ Ռայնալնդ Պֆալցի Դաշնային երկրամասերի տարբեր բնակավայրերում: Շուրջ 70 մարդ համարվում Է անհայտ կորած:

Նրանց որոնման համար գործի են դրվել ոստիկանական ուղղաթիռներ: Շուրջ 200 հազար բնակիչներ մնացել են առանց Էլեկտրականության: Միայն Ռայնանդ Պֆալցում մեկ օրում տեղացել Է 148 լիտր անձրեւ մեկ քառակուսի մետրի վրա: «Իրավիճակը նախկինի պես մնում Է դրամատիկական»,- թերթին հայտնել Է Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Երկրամասի վարչապետ Արմին Լաշետը: Ավելի վաղ նա հեղեղման պատճառով չեղյալ Է հայտարարել պլանավորված ուղեւորությունը Բավարիա եւ ժամանել Է սաստիկ տուժած Հագեն քաղաք:

Տարերքի հիմնական հարվածը բաժին Է ընկել Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի եւ Ռայնլանդ Պֆալցի Դաշնային Երկրամասերին: Տեղատարափ անձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակները, ինչպես նաեւ ավելի սաստիկ, քան փորձագետները կանխատեսել Էին Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ եւ Էրֆտ ոչ մեծ գետերը: Շատ վայրերում ջրի մակարդակը գերազանել Է նախորդ ռեկորդային նշագծերը:

Մի ամբողջ շարք բնակավայրեր փաստորեն կտրված են արտաքին աշխարհից, չի գործում շարժական կապը: Շուլդ կոմունայում հեղեղումը հանգեցրել Է բնակելի տների փլուզման, տասնյակ շենքեր գտնվում են քանդվելու սպառնալիքի տակ: Առանձնապես բարդ իրավիճակ Է ստեղծվել նաեւ Ալտենա, Զոլինգեն եւ Ռայնբախ քաղաքներում, Արվայլերի եւ Ուննայի շրջաններում: Շատ բնակավայրերում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել