Tert.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում 4 նախագիծ է ներկայացվել, որոնցից մեկը հանքարդյունաբերության ոլորտին էր վերաբերում․ ասում են՝ եկեք՝ հանքարդյունաբերողներիցն փողը վերցնենք, և տանք ժողովրդին, բայց ժողովրդին տալու փոխարեն հաջորդ նախագծով առաջարկում են պատգամավորների լրացուցիչ աշխատավարձը 50 հզր դրամից դարձնել 250 հզր դրամ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ասում են՝ 50 հզր դրամով հնարավոր չէ այս կամ այն  ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանու՞մ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանու՞մ են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որ այժմ ստանում են։ Իհարկե չեն կարողանում։ Այն պարագայում, երբ ունենք չկահավորված սահմաններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, ի՞նչ է նշանակում մտածել, որ կարելի է ևս 200 հզր դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել