Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորւթյամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանի Շահբազյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղադասրյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քիչ առաջ Մաշտոցի ոստիկանները քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ․ Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնի դեպքի վայրի զննություն։

Փրկարարներն ու ոստիկանները ծառից իջեցրեցին դին և մոտեցրեցին դի տեղափոխող ավտոմեքենային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել