Tert.am-ը գրում է.

Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:

«Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը չի կարող ոչ միայն բողոքել, այլև մեկնաբանել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ ուղևորություն»,-ասել է նա:

ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, պատրաստելով նոտան, պետք է գոնե մտածի, թե ինչի դեմ է բողոքում և ինչի հիման վրա»:

«Շուշան (Շուշի) արդեն ազատագրված է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Ուղևորությունները եղել են և լինելու են այստեղ, վերականգնման աշխատանքներ են տարվում, քաղաքի օրինական տերերը կվերադառնան իրենց տները, մի խոսքով ՝ կյանքը նորից կեռա մեր մշակութային բնօրրանում», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:

Նա հավելել է, որ «ըստ ամենայնի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարության բացակայությունը նույնպես ազդում է այս կառույցի կողմից պատրաստված փաստաթղթերի վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»:

Հիշեցնենք, որ հուլիսի իննին Բաքվում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչ երկրի կառավարության հրավերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Հրավերից հրաժարվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել