Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 11-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը նշված ԲԿ-ից հայտնել էին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» և «որովայնի կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանությաՆ Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Ռազմիկ Խաչատրյանը և 22-ամյա Էդգար Խաչատրյանը։

Հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Նոր Նորքի ոստիկանները բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են «Էրեբունի» բժշկական կենտրոն և պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ռոբերտ Խաչատրյանն է։  Երկու բժշկական կենտրոններում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են իրենց խնամքի տակ և այս պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տան։ 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ հուլիսի 11-ին, ժամը 14։00-ի սահմաններում Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բակում Ռ. Խաչատրյանը վիճաբանել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Պողոսյանի հետ։

Կռվից հետո այն շարունակվել է արդեն ժամը 23։30-ի սահմաններում նշված վայրում։

Ռ. Խաչատրյանն ու նրա որդիներ Ռազմիկ և Էդգար Խաչատրյանները ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության շուրջ հարցեր քննարկելու նպատակով հանդիպել են Գ. Պողոսյանին, նրա հորը՝ Կարեն Պողոսյանին, Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ՝ 33-ամյա 33-ամյա  Վաչագան Գրիգորյանին, 33 Լևոն Սաքեյանին, 33-ամյա Հայկազ Միրզոյանին, 26-ամյա Մկրտիչ Միրզոյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական ձեռք բերված օպերատիվ տվյալների, Ռոբերտ Խաչատրյանը իր մոտ եղած մահակով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, այդ ընթացքում Է. Խաչատրյանն էլ իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով կրակ է արձակել վիճաբանության մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել Կ. Պողոսյանը, ու դրանից հետո Գ. Պողոսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Ռոբերտ Խաչատրյանին և նրա որդիներ Ռազմիկ և Էդգար Խաչատրյաններին։ 

Նոր Նորքի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մասնակիցների ամբողջական ցանկը պարզելու, նրանց,  հանցագործության գործիք սուր կտրող-ծակող առարկան և օդամղիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել