Armenpress.am-ը գրում է.

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննառուման ընթացիկ շաբաթվա մեջ կմիանա ՊՍԺ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Եվրոպայի նորընծա չեմպիոնն արդեն իսկ ստորագրել է պայմանագիրը ակումբի հետ, որը նախատեսված է մինչ 2026 թվականը: Դոննառուման Փարիզում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:

Դարպասապահի պայմանագիրն ավարտվել է իտալական «Միլանի» հետ և նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել փարիզյան ակումբին։ Նա Միլան քաղաքի համանուն թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 48 խաղի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել