Armenpress.am-ը գրում է.

Իրաքի Դի Քարի հարավային նահանգի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցում հուլիսի 12-ին բռնկած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 52-ի: Առնվազն 70 մարդու հաջողվել է փրկել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում բռնկման պատճառ է դարձել թթվածնի բալոնի անփույթ օգտագործումը, ինչը հանգեցրել է դրա պայթյունի:

Էն Նասիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ հաջողվել է մեկուսացնել կրակի տարածումը: Պատահարի պատճառով նահանգի առողջապահության նախարար Սադամ աթ Թավիլը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել:

Ավելի վաղ հաղրդվել էր 40 զոհի մասին: Արաբական հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին երկրում հայտարարել է սուգ: Բացի դրանից, նա հանձնարարել է ստեղծել ողբերգության պատճառների և բոլոր հանգամանքների հետաքննության հատուկ հանձնախումբ: Դա Իրաքում առաջին նման դեպքը չէ կորոնավիրուսով հիվանդների համար հիմնարկությունում: Ապրիլի 24-ին Բաղդադի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետևանքով զոհվել էր 82 մարդ և առնվազն 110-ը տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել