Tert.am-ը գրում է.

Մենք պետք է ունենանք կազմակերպված քաղաքականություն պետության ներսում, պետական ինսիտուտներում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքականությանը սահմանային իրավիճակում։ 

«Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով պարզապես կարող եմ ասել, որ նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում։ Ամենաթարմ դեպքը պատմեմ, որ հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում հրաձգություն տեղի ունեցավ, որը հաստատել էր Պաշտպանության նախարարությունը, դրանից հետո փաստահավաք աշխատանքներ կազմակերպեցինք, և նաև քաղաքացիական բնակչությունը նշել է, որ դրանք լսվել են, և ահազանգեր ենք ստացել մարդկանցից։ Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ, ուղղորդված հարցնում է Վերին Շորժայի վարչական ղեկավարին, թե ադրբեջանցիները խոչընդոտում են գյուղացիների բնական կյանքը, ինչը հերքում է վարչական շրջանի ղեկավարը»,–ասաց նա։

Արման Թաթոյանը նկատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և բնակիչները չեն կարողանում իրենց իսկ գոմերից օգտվել։ Ըստ նրա՝ մենք մեր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք և դիմենք ՄԱԿ–ի մարմիններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել