«ԱԺ հեռացող նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգևավճար է տվել՝ միանվագ պարգև։ Թե խոսքն ում մասին է, քանի հոգու և ինչ չափի, անհայտ է։ Կարգադրության մեջ նշված չէ դա։ Նախկինում «հավելվածով» մանրամասներին ծանոթանում էինք։ Դատելով կարգադրության գաղտնի լինելու հանգամանքից՝ կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել։

ԱԺ խոսնակի խորհրդական Վահան Կարապետյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ գրավոր հարցում ուղարկեք։ Սակայն ԱԺ նախագահն այլ ուշագրավ որոշումներ էլ է կայացրել․ «Կարգադրություններ» բաժնում կան մշտական հանձնաժողովների փորձագետների մրցույթների մասին հայտարարություններ, մասնավորապես՝ եվրոպական ինտեգրման, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովների փորձագետների։

Յոթերորդ գումարման խորհրդարանը շարունակում է գործել մինչև ԱԺ առաջին նիստը, ինչը նշանակում է, որ 3 տարի գործող փորձագետները դեռ պետք է իրենց պաշտոններում մնային, հատկապես որ նրանք կարող են քաղաքական թիմի անդամ չլինել։ Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել փոխել նրանց․ այս հարցին ԱԺ մեր աղբյուրն ասաց, որ սա ընտրություններից հետո խորհրդարանում կադրային ջարդի հետևանք է»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել