ArmLur.am-ը գրում է.

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 34 մլրդ 772 մլն 300 հազար դրամ:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն զգալի պակասել է՝ 3.5 տոկոսով։ Բայց չնայած ցուցանիշների նվազմանը, Հայաստանի ավտոշուկայում կորոնավիրուսից հետո փոքր-ինչ ակտիվություն կա: Նկատենք, որ մանրածախ առեւտրի շրջանառությունն ավելացել է՝ 2 տոկոսով:

Այսինքն մեր հանրապետությունում հունվար-մայիսին առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 187 մլրդ 107 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.4 տոկոսով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիսին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 523 մլրդ 1 մլն դրամ:

Մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 5 ամիսներին կազմել է 629 մլրդ 333 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունն աճել է 13.1 տոկոսով: Օրինակ, մանր խանութների դեպքում պատկերը տխուր է. առեւտրի ծավալները նվազել են 23.6 տոկոսով: Մանր կրպակներում առեւտրի ծավալները եւս նվազել են՝ կազմելով 18.6 տոկոսով: Այս դեպքում նվազման այլ պատճառ է շրջանառվում. ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսվեցին բացվել, Երեւանում մանր խանութները, կրպակները կամաց-կամաց փակվեցին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գյուղատնտեսական շուկաներում եւս ակտիվություն կա. այստեղ առեւտրի ծավալները ավելացել են 29.9 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել