Armsport.am-ը գրում է.

Հուլիսի 10-ին Լոս Անջելեսում կայացած 2021 ESPY մրցանակաբաշխության ժամանակ MLS-ի լավագույն խաղացող է ճանաչվել LAFC-ի («Լոս Անջելես» ՖԱ) հայազգի հարձակվող Դիեգո Ռոսսին:

Ռոսսին երկրպագուների քվեարկության արդյունքներով շրջանցել է Ալեխանդրո Պոզուելոյին, Անդրե Բլեյքին և ևս մեկ հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Զելարայանին՝ դառնալով «Լոս Անջելեսի» առաջին խաղացողը, ով արժանացել է այս մրցանակին:

Ուրուգվայահայ ֆուտբոլիստը դարձել էր 2020 թվականի MLS-ի տարվա երիտասարդ խաղացող: Նա նվաճեց հինգ անհատական մրցանակներ 2020 թ.-ին։

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին: Սակայն նրա դեբյուտն ազգային թիմի մարզաշապիկով այդպես էլ տեղի չունեցավ։ Ֆուտբոլիստը նաև չէր հրավիրվել Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի ընթացիկ խաղարկությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» և «Էվերթոնը» կպայքարեն «Լոս Անջելես» ակումբի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերն այս ամռանը ձեռք բերելու համար: Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել