Tert.am-ը գրում է.

Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատալսումը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով:

Նիստը կայանալու է հուլիսի 26-ին: Խոսքը գործի քննության մասին է, որով մեղադրյալ են հանդիսանում Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել