Tert.am-ը գրում է.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղիների՝ մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո առաջին անգամ, հուլիսի 11-ին կեսօրին հայտնվել է հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբում. այդ հիվանդանոցում է գտնվում նրա հիվանդասենյակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հավատացյալների հետ Սրբազան Քահանայապետի ավանդական հանդիպման ուղիղ հեռարձակումը ,«Տիրոջ հրեշտակը» կեսօրյա աղոթքի կապակցությամբ, իրականացրել են Սուրբ Աթոռի Vatican Media հեռուստաընկերությունը և իտալական RAI պետական հեռուստատեսությունը: Սովորաբար այդ աղոթքը Հռոմի պապը կիրակի Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից է բարձրացնում։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մի փոքր հոգնած է եղել, սակայն տեսանելի հաճույքով է ողջունել հիվանդանոցի շենքի մոտ հավաքված հավատացյալներին՝ ավանդույթի համաձայն դիմելով նրանց հետևյալ խոսքերով. «Սիրելի եղբայրներ և քույրեր, բարի օր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել