News.am-ը գրում է.

Անկարան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են «մասշտաբների» մասին, թե ինչպես են ապահովելու Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը թուրքական ուժերի հսկողության ներքո Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Ahval-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել է այդ հարցն իր թուրք գործընկերոջ հետ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ չհայտնելով հետագա մանրամասները: «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների ընթացքում մենք որոշել ենք, թե ինչ մասշտաբներ կունենա առաքելությունը, որը մենք կձեռնարկենք եւ կընդունենք»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննարկել է այդ հարցն ԱՄՆ ՊՆ Լլոյդ Օսթինի հետ այս շաբաթվա սկզբում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիան ձգտում է ֆինանսական, քաղաքական եւ նյութատեխնիկական աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից Քաբուլի օդանավակայանում անվտանգությունն ապահովելու համար, ինչն Աֆղանստանում դիվանագիտական առաքելության աշխատանքը շարունակելու բանալին է զորքերի դուրս բերումից հետո:

Թուրքիան ունի ավելի քան 500 զիվոր Աֆղանստանում, եւ Անկարան հայտարարում է, որ չի պատրաստվում լրացուցիչ զորքեր ներգրավել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել