Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին կիսվել է Ամերիկայի գավաթի եզրափակչում տոնած հաղթանակի էմոցիաներով.

«Երջանկությունը, որը ես զգում եմ հիմա, հնարավոր չէ նկարագրել: Ես այս պահի մասին շատ-շատ եմ երազել: Նախորդ խաղարկությունից հետո երևում էր, որ այս թիմը կարող է հասնել հաջողության: Երբեմն ես պարտվել եմ եզրափակչում, բայց գիտեի, որ այս օրը գալու է:

Զգում եմ, որ Աստված այս պահը պահպանել է ինձ համար. հաղթել Բրազիլիային իր իսկ հարկի տակ: Մենք մինչև հիմա չենք կարողանում հավատալ, որ հաղթել ենք: Այս խաղը հավերժ կմնա պատմության մեջ նրա համար, որ Բրազիլիային հաղթել ենք իր հարկի տակ:

Խաղից հետ մտածում էի ընտանիքիս մասին: Շատ հաճախ, երբ պարտվել ենք, ընտանիքով օրերով տխրում էինք, իսկ հիմա այլ է լինելու»,-ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ 22-րդ րոպեին խփած Դի Մարիայի գոլը նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց Արգենտինային՝ Բրազիլիայի դեմ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել