Սույն վեճի լուծումը լինելու է ուղենիշային Հայաստանում ընտրական վեճերի լուծման տեսանկյունից և առանցքային նշանակություն է ունենալու: Այս մասին այսօր ասաց փաստաբան Արամ Վարդևանյան ՍԴ նիստի ընթացքում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով:

«Այո, մենք գնում ենք որ անվավերության հիմքեր կան և եթե արձանագրվում է անվավեր ճանաչելու հանգամանքը պետք է օգտվել «կամ-կամ» հնարավորությունից, այսինքն՝ կա՛մ նշանակել երկրորդ փուլ, կա՛մ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝  ՍԴ-ում քննարկվել  է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել