Tert.am-ը գրում է.

Քուվեյթում օդի ջերմաստիճանը վերջին օրերին անգամ այս մերձավորարևելայն երկրի համար ռեկորդային ցուցանիշներ է գրանցում՝ ստվերում +53,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, +70 աստիճան՝ արևի տակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Rai թերթին հղումով, այս տարվա ամառը, այսպիսով, դարձել է վերջին մոտ 70 տարվա ամենաշոգ ամառը:

Անոմալ շոգի ֆոնին երկրի իշխանությունները կոչ են արել բնակիչներին խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, ինչպես նաև նորերով փոխարինել տների ու գրասենյակների հին օդափոխիչները, քանի որ դրանք լուրջ ծանրաբեռնվածություն են տեղական էլեկտրահամակարգի համար:

Ինչպես նշում է մասնագետը, ավանդաբար այս ժամանակաշրջանում Պարսից ծոցում սկսվում է «Էլ Բավարեհ» սեզոնը, որը տևում է մոտ 40 օր և բնութագրվում է «քամու մեծ արագությամբ` Արաբական թերակղզում մթնոլորտային ճնշման և հնդկական սեզոնային ընկճախտի (Հնդկական օվկիանոսում ձևավորվող արևադարձային ցիկլոն՝ 14-17 մ/վրկ և ավելի քամու արագությամբ) ճնշման միջև մեծ տարբերության պատճառով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել