Tert.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ հուլիսի 6-ին Մոսկայում կայացած Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է նույն ոճով, ինչ նախորդ հանդիպումների ժամանակ էր՝ բավականին ոչ ֆորմալ և ընկերական մթնոլորտում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ միևնույն ժամանակ պետությունների ղեկավարների ցանկացած հանդիպմանը միշտ կա երեք շերտ, հարցերի երեք մակարդակ. առաջինը՝ ձևական է, պաշտոնական՝ մամուլին և դիտորդներին հասանելի մակարդակ, երկրորդ մակարդակը՝ մի շարք հարցեր են, որոնք ղեկավարները քննարկում են տետատետ, որի բովանդակությունը կարող ենք կռահել, իսկ երրորդ մակարդակը՝ այն պահերն են, որոնք գործընկերները թաքցնում են միմյանցից` հետապնդելով իրենց սեփական շահերը երկխոսության ընթացքում:

«Այսպիսով, Պուտինի և Փաշինյանի առաջին մակարդակի հանդիպման ժամանակ մենք ունեցանք փոխադարձ շնորհավորանքներ և հավաստիացումներ առավել սերտ և փոխշահավետ համագործակցության ձգտման վերաբերյալ: Այն, թե ինչի մասին խոսեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները երկխոսության երկրորդ մակարդակում, հասարակությունից թաքնված մասում, մենք միայն կարող ենք կռահել: Մեր ցանկացած ենթադրություն նրանց շահերի վերաբերյալ կարող ենք ներկայացնել բացառապես վարկածի տեսքով»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել