Tert.am-ը գրում է․

«Տաջիկստանի հետ սահմանին արդեն թալիբների դրոշն է դրված, այդ ամենը գալու է և հասնի մեզ, Ռուսաստանի հետ սահմանին ամեն ինչ վառվելու է: Մեր երեխաները, մեր երկու սերունդը, ցավոք սրտի, ցախ էին ուրիշի կրակի մեջ: Ցավալի է, որ այս պատերազմի արդյունքն անհամեմատ ավելի տխուր է, քան առաջին արցախյանինը, որը մեր հաղթանակով ավարտվեց, դա մեր ցավը կրկնապատկում է: Խնդիրն այն է՝ ինչքանո՞վ կարող էինք խուսափել այս պատերազմից, ի՞նչ անել վաղը»,- ասել է արվեստագետը:   

Ըստ Բաղդասարյանի՝ մարդը չի կարող մտածել միայն իր ստամոքսի մասին, բայց

կարծես դեղորայքով ազդած լինեն հասարակության և նույնիսկ բարձր կրթական ցենզ ունեցող մարդկանց վրա. «Անգամ մտավորականներն են լյումպենացել, և արդյունքն այսքան տխուր է: Համաշխարհային պատմության մեջ երկրորդ նման օրինակը չկա: Վերջին երեք տարում ներքաղաքական առաջնահերթությունների պատճառով հասանք այս օրին, ակնհայտորեն երևում էր, որ Փաշինյանին և իր թիմին արտաքին քաղաքականությունն ուղղակի չի հետաքրքրում, պետք էլ չէ: Չես զբաղվում դրանով, դա արդյունք է տալիս, թշնամիներն օգտվում են դրանից, մարդկանց էլ հետաքրքրում է միայն նախկին-ներկան»:

Կինոգործչի կարծիքով՝ այս ընտրությունները խայտառակ էին և ամոթալի, բարոյական տեսանկյունից անընդունելի էր այս պահին ընտրություններ անցկացնելը. «Ասվում է՝ ինտելեկտուալ էլիտային ջախջախեցինք, այսինքն՝ մարմինն ասում է՝ ինչ լավ է, գլուխս կտրեցի: Սա վկայում է, որ առողջանալու որևէ միտում չունենք, առողջանալու առաջին քայլն ախտորոշում դնելն է: Մենք կարո՞ղ ենք ինքներս մեզ հարցեր տալ, կազմել մեր նկարագիրը: Մենք պետականաշինության մեջ զրո էլ չենք, գոնե հասնենք զրոյի, հասկանանք՝ մեզ պե՞տք է պետություն: Սև-սպիտակ բաժանումը մեզ կործանեց, հիմա եթե անգամ ոսկեջրած վերելակներ էլ դնեն, սև-սպիտակը մնալու է որպես բիծ, դա պառակտեց և կիսեց մեզ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել