Armenpress.am-ը գրում է․

Եվրամիության բնակչության ընդհանուր թվաքանակը 447,3 միլիոնից 2020 թվականին նվազել Է մինչեւ 447 միլիոն: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողները նշում են, որ հազարամյակի սկզբից Եվրամիության բնակչությունն անշեղորեն աճել Է, հիմնականում միգրացիայի հաշվին: Հեղինակները ենթադրում են, որ Եվրամիության բնակիչների թվաքանակի կրճատումն անցյալ տարի առաջացել Է կորոնավիրուսի համավարակի բացասական ներգործության պատճառով: Գործակալության հաղորդագրության եջ նաեւ ասված Է, որ Եվրամիության բնակչությունը շարունակում Է ծերանալ: 80 եւ բարձր տարիքի անձանց բաժինը վերջին 20 տարում գրեթե կրկնապատկվել Է՝ 2001 թվականի 3,4 տոկոսից 2020 թվականին մինչեւ 5,9 տոկոս:

Քաղաքներում աշխատունակ տարիքի անձանց բաժինը բարձր Է, քան գյուղական վայրերում, իսկ գյուղական վայրերում ծննդունակության գործակիցը բարձր Է, քան քաղաքներում: Եվրոպացի մայրերի միջին տարիքը առաջին երեխան ծնվելիս 2013 թվականի 28,8-ից 2019 թվականին ավելացել Է մինչեւ 29,4: Ըստ որում 40 տարեկանից բարձր մայրերի մոտ կենդանածնությունների բաժինը ԵՄ-ում գրեթե կրկնապատիկ ավելացել Է. 2001 թվականի 2,4 տոկոսից 2019 թվականին մինչեւ 5,4 տոկոս:

2014-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում Մարոկոյի եւ Ալբանիայի քաղաքացիները եղել են այն երկու խոշորագույն խմբերը, որոնք ստացել են Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիություն: 2014-ից մինչեւ 2018 թվականը Թուրքիայի քաղաքացիները կազմել են քաղաքացիություն ստացողների՝ մեծությամբ երրորդ խումբը: Սակայն 2019 թվականին այդ տեղն զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ մինչեւ 2080 թվականը ԵՄ-ի բնակիչների թիվը կկրճատվի մինչեւ 419 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել