Պատերազմի խայտառակ արդյունքնեն, ինչպես նաև երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակն, ինչպես և սպասվում էր խթանեց արտագաղթի ծավալների աննախադեպ մեծացմանը...
Այսպես, ըստ "Զվարթնոց" և "Շիրակ "օդանավակայանների հրապարակած տվյալների 6 ամսում Հայասատան ժամանածների թիվը կազմել է 602 679, իսկ մեկնածների թիվը՝ 740 785 մարդ...
Այդպիսով, Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138 106-ով շատ է, քան ժամանածների թիվը... Եվ այս ամենը շարունակվում է...
Ըստ իմ անձնական ուսումնասիրությունների, ահռելի մեծ թիվ են կազմում նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձինք, որոնք հիմնականում նախընտրում են ստանալ ՌԴ քաղաքացիություն...
Աննախադեպ արտագաղթի մասին են վկայում նաև սարսափելի մեծ հերթերը անձնագրային գրասենյակներում. հիմնականում մարդիկ մասսայաբար փոխում են անձնագրերը երկիրը երկարատև լքելու նպատակով...
Ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ Հայաստանից մեկնած և չվերադարձածների թիվը կհասնի 300 հազարի...
Նիկոլ Անհողի իշխանությունն աղետ է Հայաստանի և հայության համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել