Tert.am-ը գրում է.

Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին Tert.am֊ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։

«Դատարանի որոշումն են ցույց տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ, թե ինչ գործի շրջանակում է, ես տեղյակ չեմ»,-ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գտնվում են իրենց տանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել