Tert.am-ը գրում է․

Tert.am-ը հուլիսի 6-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսվայում կայացած հանդիպման մասին զրուցել է տարածաշրջանային, ռազմական, միջազգային քաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիչուկի հետ:

-Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ տպավարութուն ստացաք այդ հանդիպումից․ ո՞րն էր հանդիպման պատճառը, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կուլիսների հետևում։

-Չեմ կարծում, որ կա գաղտնի օրակարգ, որ կուլիսներում կամ հայելու այն կողմում ինչ-որ բան է քննարկվում: Մոսկվան չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել նման բաներ: Վերջին ժամանակներս նրա նկատմամբ վստահությունը չի աճել, նույնիսկ հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ այս իմաստով գաղտնիքներ չեն մնացել: Մենք տեսանք, որ բարձր մակարդակի հանդիմումից առաջ ԶԼՄ-ը ակտիվորեն քննարկում էին հայ-ադրբեջանական սահմանի՝ ռուս զինծառայողների կողմից պահպանելու թեման: Բայց Ռուսաստանին հազիվ թե պետք լինի Ադրբեջանի հետ բացահայտ առճակատման նման նշան: Միջանցքների հետ կապված, որոնք պետք է անցնեն Հայաստանի տարածքով, և ինչպիսին է օրինակ, «Զանգեզուրը», հատուկ գաղտնիքներ չկան , քանի որ, ըստ նոյեմբերի եռակողմ համաձայնագրի, դրանք պարզապես պետք է լինեն: Եվ Բաքուն այժմ առանձնակի զգոնությամբ է դիտում հայ-ռուսական ցանկացած շարժում: Ուստի հանդիպման հիմնական նպատակը, գոնե Ռուսաստանի Դաշնության կողմից, մակերեսային էր՝ տարածաշրջանը կայունացնելու ցանկություն, այն նոր պատերազմի եզրից դուրս բերելը:

Եվ պատերազմը միանգամայն իրական է: Եվ ոչ միայն տրանսպորտային միջանցքների, այլ նաև չորոշված սահմանների պատճառով: Ռուսաստանն այս առումով շատ բան չունի առաջարկելու, քանի որ մի դեպքում սահմանը չի դառնա Ադրբեջանի սրտով, մեկ այլ դեպքում `Հայաստանի սրտով: Այսպիսով, ըստ սահմանման, Մոսկվան չի կարող ստիպել Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Եվ, ընդհանրապես, Փաշինյանն այժմ կարող է ստորագրել ցանկացած բան, բայց հայ ժողովուրդը միշտ ծուռ է նայելու նրան՝ անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

Ռուսաստանի համար իրական խնդիրը այլ է, տնտեսական ոլորտում է, ինչպես Բելառուսի դեպքում․ ինչպե՞ս այժմ «կերակրել» թուլացած Հայաստանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել