Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ևս 2 ադրբեջանցիներ պայթել են ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը շրջանցելով հսկիչ անցակետերը՝ ոտքով անցել են տարածքով ու պայթել ականի վրա, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են տուժածներին անվտանգ տարհանել։ Տուժածներից մեկը` Նուրու Նուրիևը, դեռևս փետրվարին ապօրինի մուտք էր գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ,որի համար ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են և 30 օր կալանավորել:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտնել էր` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել