Tert.am-ը գրում է․

Գյուղացու պահանջը միանգամայն արդարացի է, գյուղացին որևէ մեղք չունի, որ նման իրավիճակում է հայտնվել. մայիսից արդեն պարզ էր, որ տարին երաշտային է լինելու, ամբողջ հանրապետությունում տեղումներ չկային, ասվում էր, որ ապրիլի վերջից սկսած՝ աննախադեպ բարձր ջերմաստիճանային ռեժիմ է, նման բան տասնամյակներով չի եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Ահազանգը հնչեցվում էր ամիսներ առաջ, այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեին, մինչդեռ միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվեց ընդամենը մի քանի օր առաջ։ Արդեն ուշ է, նման հանձնաժողովներ պետք էր ստեղծել ամեն մարզում՝ ուսումնասիրելու իրավիճակը։ Եթե գործնական քայլեր չիրականացվեն, աղետալի հետևանքներ են լինելու»,- ասել է նախկին փոխնախարարը:

Ըստ Պետրոսյանի՝ Կառնուտի ջրամբարն աղետալի վիճակում է, Արփի լճից այնտեղ ջուր է բաց թողնվում, մինչդեռ ջրօգտագործողները ժամանակին ահազանգել են դրա թերլցման մասին. «Վաղ գարնանային ժամանակահատվածում ամբողջ ջուրն օգտագործվել է ՀԷԿ-երի կողմից և թափվել Ախուրյանի ջրամբար։ Կառավարման համակարգի ոչ կոմպետենտության արդյունքում անհասկանալի կանխատեսումներ են անում։ Նույն իրավիճակն ստեղծվեց Երևանյան լճում, ապրիլի վերջին այն օրերի ընթացքում գրեթե դատարկվեց, երևի կարծում էին՝ լուրջ հեղեղումներ կլինեն, սա ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել